ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փաշինյանի քայլերը մեկնաբանելու համար թթի օղի է անհրաժեշտ

Փաշինյանի քայլերը մեկնաբանելու համար թթի օղի է անհրաժեշտ
21.05.2019 | 03:26

«Եթե մի երկու բաժակ թթի օղի տայիք, խմեի, գուցե կարողանայի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս երկու օրվա քայլերը։ Բայց ես այդքան առողջություն չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագիտական-վերլուծական դաշտում հայտնի մասնագետներից մեկը։ Շառից-փորձանքից հեռու՝ նշեց ստեղծված իրավիճակից տարակուսած մեր զրուցակիցը։ Ի դեպ, շատերն էին մեզ հետ զրույցում խուսափում մեկնաբանություններ տալուց երկրում տիրող իրավիճակի մասին։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ